Logo

Մոուրինյոն վիճել է «Լացիոյի» նախագահի հետ

12:29 / 20.03.2023ՍՊՈՐՏ
null

Սկանդալային միջադեպ է գրանցվել «Լացիո» - «Ռոմա» հռոմեական դերբիից հետո, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Իտալիայի Ա Սերիայի 27-րդ տուրի հանդիպումից հետո վիճել են «Լացիոյի» և «Ռոմայի» պաշտպաններ Ալեսիո Ռոմանյոլին և Ջանլուկա Մանչինին: Վեճը սկսվել է այն բանից հետո, երբ Ռոմանյոլին «Լացիոյի» հաղթանակը նշել է «Ռոմայի» հանդերձարանի մոտ:

«Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն փորձել է դադարեցնել ֆուտբոլիստների վեճը: Այդ ժամանակ մոտակայքում է եղել «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որը Լոտիտոյին ասել է՝ «Դու ո՞վ ես ընդհանրապես»։

Լոտիտոն պատասխանել է պորտուգալացի մասնագետին՝ «Ես «Լացիոյի» նախագահն եմ: Իսկ դու ո՞վ ես։ Սա իմ տունն է, և դու նույնիսկ չպետք է այստեղ լինես»: Լոտիտոն ակնարկել է Մոուրինյոյի որակազրկումը: Նրանց վեճին միջամտել է «Ռոմայի» մարզական տնօրեն Տիագու Պինտուն:

Հիշեցնենք, որ «Լացիոն» հաղթել էր 1-0 հաշվով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա