Logo

Մոուրինյոյի խոստովանությունը՝ 10 տարի անց. ինչպես Էտո՛օն ինքնազոհաբերվեց ու օգնեց հաղթել «Բարսելոնային»

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 02.12.2020ՍՊՈՐՏ
samuel etoo jose mourinho inter 9eunzf61z9ao1s3kqxtfsczm5 - Մոուրինյոյի խոստովանությունը՝ 10 տարի անց. ինչպես Էտո՛օն ինքնազոհաբերվեց ու օգնեց հաղթել «Բարսելոնային»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 20:53

-

-

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հիշել է՝ ինչպես 2009/10 մրցաշրջանի ՉԼ կիսաեզրափակիչում, երբ դեռ գլխավորում էր «Ինտերը», կարողացավ «Բարսելոնային» դուրս թողնել մրցաշարից:

«Բարսելոնայում կայացած խաղում մենք առաջին խաղակեսից սկսած խաղում էինք 10 հոգով՝ Տիագո Մոտան 30-րդ րոպեին հեռացվեց: Սամուել Էտո՛օն՝ վերջին տասնամյակի լավագույն հարձակվողներից մեկը, այդ խաղում ստիպված էր խաղալ պաշտպանության աջ եզրում, որպեսզի կարողանայինք ինչ-որ կերպ լրացնել Մոտայի բացը: Այո, աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը խաղաց եզրային պաշտպանի դիրքում, քանի որ թիմն ու տակտիկան դա էին պահանջում: Նա ինքն իրեն զոհաբերեց ու ապացուցեց, որ իր համար ամենակարևորը թիմն է ու թիմային հաղթանակը», – պորտուգալացու խոսքերն է փոխանցում Sport-ը:

«Ինտերն» այդ տարի եզրափակիչում հաղթեց նաև «Բավարիային» ու նվաճեց ՉԼ գավաթը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա