
«Էվերթոնի» հարձակվող Մոյզե Քինը վերադառնում է «Յուվենտուս»:
Նա շաբաթ երեկոյան ժամանել է Թուրին՝ բուժզննում անցնելու և տեղափոխության վերջին մանրամասների ձևակերպման համար:
#Juventus: #Kean è atterrato a Torino // Kean has landed in Turin 🛬⚪️⚫️ @Goalitalia @Goal pic.twitter.com/2jqnhHc0Vp
— Romeo Agresti (@romeoagresti) August 28, 2021
Ակումբները համաձայնության են եկել 21-ամյա ֆուտբոլիստի երկամյա վարձակալության շուրջ՝ որոշակի պայմանների կատարման դեպքում ամբողջական տրանսֆերի գնման պարտադիր կետի կիրառման հնարավորությամբ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գործարքի ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 20 մլն եվրո:
Քինը 2 տարի առաջ էր «Յուվենտուսից» 25 մլն ֆունտի դիմաց տեղափոխվել «Էվերթոն»: Նրա գործող պայմանագրի ժամկետն անգլիական ակումբի հետ կլրանա 2024 թվականին:
Իտալացին «բյանկոներիների» կազմում նորամուտը նշել է 2016 թվականին, երբ թուրինցիներին մարզում էր Մասիմիլիանո Ալեգրին, որն այս ամառ կրկին ստանձնել է թիմի ղեկը:
Քինը նախորդ մրցաշրջանը վարձավճարով ՊՍԺ-ում էր անցկացրել:
«Քայլ Կրիշով». ինչպես տրանսֆերային սագայում Ռոնալդուն գերազանցեց Մեսիին