Logo

ՄՅՈՒ-ն ֆավորիտ է «Սևիլիայի» պաշտպանի տրանսֆերի համար մղվող պայքարում

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 11.11.2021ՍՊՈՐՏ
skysports jules kounde sevilla 5460047 - ՄՅՈՒ-ն ֆավորիտ է «Սևիլիայի» պաշտպանի տրանսֆերի համար մղվող պայքարում

Պաշտպան Ժյուլ Կունդեն կարող է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ լքել «Սևիլիան»։

AS-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» հետևում է ֆուտբոլիստի ելույթներին ու առաջատար է նրա համար մղվող պայքարում։ Պաշտպանությունում առկա խնդիրների պատճառով անգլիական ակումբը հունվարին է ցանկանում ձևակերպել տրանսֆերը։

Կունդեի հրաժարագինը «Սևիլիայում» 80 մլն եվրո է կազմում։ Նախորդ ամառ «Չելսին» ֆրանսիացու համար 50 մլն ֆունտ էր առաջարկել, սակայն մերժում էր ստացել։

Այս մրցաշրջանում կենտրոնական պաշտպանը «Սևիլիայի» կազմում 13 հանդիպման է մասնակցել բոլոր մրցաշարերում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա