Logo

«ՄՅՈՒ»-ը նշանառության տակ է առել «Արսենալի» ֆուտբոլիստին

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 11.03.2017ՍՊՈՐՏ
Gallas is one of a few players who played under Wenger and Mourinho 777835 - «ՄՅՈՒ»-ը նշանառության տակ է առել «Արսենալի» ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի ծառայություններով, տեղեկացնում է Manchester Evening News-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը չի ցանկանում լքել իր ներկայիս ակումբը, այդ իսկ պատճառով «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դիտարկում է այլ ֆուտբոլիստների թեկնածությունները: Պորտուգալացի մասնագետի կարճ ցուցակում է հայտնվել նաև «Զինագործների» չիլիացի հարձակվողը:

Սանչեսի պայմանագիրը ակումբի հետ սպառվում է 2017 թվականի ամռանը:

«ՄՅՈՒ»-ն հետաքրքրված է նաև «Ատալանտայի» ֆուտբոլիստ Քեսի Ֆրանկի ծառայություններով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա