Logo

Մյուլեր. «Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ լավ ելույթ ունեցանք»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 15.11.2021Հայկական ֆուտբոլ
Մյուլեր. Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ լավ ելույթ ունեցանք - Մյուլեր. «Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ լավ ելույթ ունեցանք»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գերմանիայի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 4-1 հաշվով հաղթել է Հայաստանի ազգային ընտրանուն:

Այս խաղում գերմանացիների ավագ Թոմաս Մյուլերն ամփոփել է իր թիմի անցկացրած ելույթը:

«Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ լավ ելույթ ունեցանք: Մենք կատարեցինք մեր աշխատանքը, կենտրոնացած էինք ու նվիրված: Ընտրական մրցաշարն ավարտելու լավ ճանապարհ էր»,- Գերմանիայի հավաքականի թվիթերյան էջը մեջբերում է «Բավարիայի» ֆուտբոլիստի խոսքը:

Գերմանիան՝ ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարում՝ 9 հաղթանակ, գնդակների տարբերությունը՝ 36-4

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա