«Բավարիայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը պատմել է, որ կցանկանար միևնույն թիմում տեսնել հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսիին:
Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստն ընդգծել է, որ կուզեր՝ նրանք միասին ՊՍԺ-ում խաղային այն դեպքում, եթե հարձակվող Կիլիան Մբապեն հեռանար ակումբից:
«Շատ կցանկանայի տեսնել՝ ինչպես Ռոնալդուն ու Մեսին միասին կխաղային ՊՍԺ-ում, եթե Մբապեն որոշեր հեռանալ»,- Մյուլերի խոսքերը մեջբերում է Bayern & Germany-ն:
Մեսին ամռանն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է ՊՍԺ, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»: Մբապեի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:
Մյուլերը նշել է՝ ով է Իսպանիայի հավաքականի պատմության լավագույն ֆուտբոլիստը