Logo

Մյուլերն «Ատլետիկոյին» ավազակախումբ է անվանել

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 22.10.2020ՍՊՈՐՏ
1603317817 527495 1603317927 noticia normal - Մյուլերն «Ատլետիկոյին» ավազակախումբ է անվանել
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:51

-

-

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Բավարիա» – «Ատլետիկո» խաղի ժամանակ ուշագրավ դրվագ է արձանագրվել: Մյունխենյան ակումբի հարձակվող Թոմաս Մյուլերը հանդիպման 20-րդ րոպեին խախտել է կանոններն ու դեղին քարտ ստացել, ինչից հետո տեսախցիկները ֆիքսել են՝ ինչ է ասել գերմանացին մրցավարին:

«Խաղում ենք Եվրոպայի գլխավոր ավազակների դեմ, ու դու ինձ դեղին քա՞րտ ես ցույց տալիս. ես ընդամենը նրա մազին հպվեցի», – ասել է Մյուլերը, որի մասին հայտնում է AS-ը:

«Բավարիան» ու «Ատլետիկոն» միմյանց դեմ ՉԼ-ում խաղացել են նաև 2016-ին, որի ժամանակ մյունխենցիների ֆուտբոլիստներն անդադար դժգոհում էին՝ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստների կոպիտ խաղի համար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա