Logo

Մյուլերը ներողություն է խնդրել «Բավարիայի»՝ 0-5 հաշվով պարտության համար

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 28.10.2021ՍՊՈՐՏ
ներողություն է խնդրել Բավարիայի՝ 0 5 հաշվով պարտության համար - Մյուլերը ներողություն է խնդրել «Բավարիայի»՝ 0-5 հաշվով պարտության համար

«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը ներողություն է խնդրել երկրպագուներից Գերմանիայի գավաթի 1/16 եզրափակիչում Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» կրած ջախջախիչ պարտության համար(0:5):

«Մենք այդպես էլ չկարողացանք գործարկել մեր շարժիչը: Մնում է ներողություն խնդրել երկրպագուներից:

Նոյերից բացի, մյուսներն աղետալի վատ էին խաղում: Նման բան երբեք չէի զգացել: Դժվար է մարսել այս պարտությունը:

Ամեն դեպքում հարկավոր է հետևում թողնել այս խաղը, քանի որ առջևում «Ունիոնի» դեմ հանդիպումն է»,- «Բավարիայի» պաշտոնական կայքը մեջբերում է Մյուլերի խոսքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա