
«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը ներողություն է խնդրել երկրպագուներից Գերմանիայի գավաթի 1/16 եզրափակիչում Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» կրած ջախջախիչ պարտության համար(0:5):
«Մենք այդպես էլ չկարողացանք գործարկել մեր շարժիչը: Մնում է ներողություն խնդրել երկրպագուներից:
Նոյերից բացի, մյուսներն աղետալի վատ էին խաղում: Նման բան երբեք չէի զգացել: Դժվար է մարսել այս պարտությունը:
Ամեն դեպքում հարկավոր է հետևում թողնել այս խաղը, քանի որ առջևում «Ունիոնի» դեմ հանդիպումն է»,- «Բավարիայի» պաշտոնական կայքը մեջբերում է Մյուլերի խոսքը: