Logo

Մյուլերը փորձել է կրկնել Ալեքսանդր-Առնոլդի անկյունայինը, բայց միայն ծիծաղեցրել է երկրպագուներին (տեսանյութ)

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 04.03.2020ՍՊՈՐՏ
2788649 57556997 1600 900 - Մյուլերը փորձել է կրկնել Ալեքսանդր-Առնոլդի անկյունայինը, բայց միայն ծիծաղեցրել է երկրպագուներին (տեսանյութ)
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:03

-

-

«Բավարիայի» հարձակվող Տոմաս Մյուլերը ուրախացրել է երկրպագուներին Գերմանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի «Շալկեի» հետ դիմակայությունում (1:0):

2-րդ խաղակեսի սկզբնամասում՝ 52-րդ րոպեին, մյունխենցիները անկյունայինի իրավունք են ստացել: Անկյունայինի դրոշակի մոտ է հայտնվել Մյուլերը, որը սկզբում ձևացրել է, թե գնդակը զիջում է իր թիմակից Ջոշուա Կիմիխին, այնուհետև սկսել է նորից փորձ կատարել: Տոմասի գաղափարը գնահատել է Ֆիլիպե Կոուտինյոն: Բրազիլացին ներխուժել է տուգանային հրապարակ, որտեղ ակնկալում էր գնդակ ստանալ գերմանացուց, սակայն գնդակը դուրս է եկել դաշտի սահմաններից:

Ֆուտբոլիստի անհաջող փորձը ծիծաղեցրել է ստադիոնում հավաքված երկրպագուներին: Ֆուտբոլիստն էլ չի թաքցրել հիասթափությունը՝ գլուխը առնելով ձեռքերի մեջ ու ընկնելով խոտածածկին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա