Logo

Նադալի շնորհավորանքն Ալկարասին (ֆոտո)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:16 / 09.05.2022ՍՊՈՐՏ
null

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի հաղթող, իսպանացի Ռաֆայել Նադալն արձագանքել է Մադրիդում (Իսպանիա) ավարտված «Մասթերսում» իր հայրենակից Կառլոս Ալկարասի հաղթանակին։ Եզրափակիչում 19-ամյա Ալկարասը 6:3, 6:1 հաշվով հաղթել է գերմանացի Ալեքսանդր Զվերևին։

Կառլոսն այս մրցաշրջանում հաղթել է «Մասթերս» կարգի 2-րդ մրցաշարում: Մադրիդյան մրցաշարի ընթացքում երիտասարդ թենիսիստը հաղթել է Նադալին (1/4 եզրափակիչ) և առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին (կիսաեզրափակիչ):

Նադալը սոցցանցերի իր էջերում հրապարակել է Ալկարասի՝ գավաթը ձեռքին լուսանկարը՝ կից գրելով.

«Շնորհավորում եմ, Կառլոս: Ինչպիսի՜ հիանալի մրցաշար... Մեծ հաղթանակ...»:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Rafa Nadal (@rafaelnadal)

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա