Logo

Նադալը 18 տարվա մեջ առաջին անգամ դուրս է մնացել ATP-ի թոփ-10-ից

10:37 / 20.03.2023ՍՊՈՐՏ
null

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը 18 տարվա մեջ առաջին անգամ դուրս է մնացել ATP-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակից:

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան թարմացրել է տղամարդկանց դասակարգման աղյուսակը, որում Նադալը նահանջել է չորս աստիճան՝ հայտնվելով 13-րդ տեղում: 36-ամյա իսպանացին 2005 թվականի ապրիլի 25-ից հետո առաջին անգամ տեղ չի գտել թոփ-10-ում: Նադալն 916 շաբաթ անընդմեջ լավագույն տասնյակում էր, ինչը ռեկորդ է:

Հիշեցնենք, Նադալն ապաքինվում է վնասվածքից, որը ստացել էր հունվարին կայացած «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնությունում:

ATP-ի դասակարգման աղյուսակի առաջին տեղ է վերադարձել «Ինդիան Ուելսում» հաղթած  իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը, որը շրջանցել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Նովակ Ջոկովիչին:

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը նահանջել է մեկ աստիճան և 16-րդն է:

ATP-ի դասակարգման աղյուսակի թոփ-10-ը մարտի 20-ի դրությամբ

1 (2). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 7420 միավոր

2 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 7160

3 (3). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 5770

4 (4). Կասպեր Ռուդ (Նորվեգիա)՝ 5560

5 (6). Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան)՝ 4330

6 (10). Ֆելիքս Օժե-Ալյասիմ (Կանադա)՝ 3415

7 (7). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 3390

8 (8). Հոլգեր Ռունե (Դանիա)՝ 3325

9 (11). Հուբերտ Հուրկաչ (Լեհաստան) ՝ 3065

10 (15). Թեյլոր Ֆրից (ԱՄՆ)՝ 2975

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա