Logo

«Ռոլան Գարոս». Նադալը հաղթել է Ջոկովիչին և դուրս եկել կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:31 / 01.06.2022ՍՊՈՐՏ
Նադալ-Ջոկովիչ

«Ռոլան Գարոսի» 1/4 եզրափակիչում իսպանացի Ռաֆայել Նադալը մրցել է աշխարհի առաջին ռակետ և մրցաշարի գործող չեմպիոն Նովակ Ջոկովիչի հետ:

Աշխարհի 5-րդ ռակետը 4 ժամ 14 րոպե տևած մենապայքարում Նովակին հաղթել է 6:2, 4:6, 6:2, 7:6 (7:4) հաշվով։ Ջոկովիչը 5 էյս է կատարել, Նադալը՝ 3: 


Մրցաշարի կիսաեզրափակիչում Նադալը կմրցի Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևի հետ, որն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել իսպանացի ծագող աստղ Կառլոս Ալկարասին:

«Ռոլան Գարոսի» ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 43,6 միլիոն եվրո։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա