Logo

Նադալն «Ուիմբլդոնի» կիսաեզրափակիչում է

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:14 / 06.07.2022ՍՊՈՐՏ
null

Աշխարհի չորրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալն «Ուիմբլդոնի» կիսաեզրափակիչում է։ Մրցաշարի քառորդ եզրափակիչում նա պարտության է մատնել 11-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցին (3:6, 7:5, 3:6, 7:5, 7:6): 

2022 մրցաշրջանում Նադալը «Մեծ Սաղավարտի» երկու մրցաշար արդեն հաղթել է՝ Ավստրալիայի բաց առաջնությունն ու «Ռոլան Գարոսը»։

Ռաֆայելը երկու անգամ է հաղթել «Ուիմբլդոնում» (2008 և 2010 թվականներին) ու 3 անգամ հասել մինչև եզրափակիչ։

Եզրափակիչի ուղեգրի համար Նադալը կպայքարի Նիկ Կիրյոսի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա