Logo

Նագելսման․ «Արդեն պետք է գլխավորած լինեի «Ռեալը», «Բարսելոնան» կամ «Տոտենհեմը», եթե շշուկները ճշմարիտ լինեին»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 12.03.2021ՍՊՈՐՏ
054672b92877e399108863c1103a838e - Նագելսման․ «Արդեն պետք է գլխավորած լինեի «Ռեալը», «Բարսելոնան» կամ «Տոտենհեմը», եթե շշուկները ճշմարիտ լինեին»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:13

-

-

«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է այն շշուկները, որոնք իրեն կապում են եվրոպական մի քանի հանրահայտ ակումբների հետ:

Գերմանացի մասնագետի անունը վերջին շրջանում ավելի շատ շոշափվում է «Բարսելոնան» և «Տոտենհեմը» գլխավորելու տարբերակների հետ:

«Ես մինչև 2023 թվականը գործող պայմանագիր ունեմ: Ասելը, թե այդ խոսակցություններն ինձ բարկացնում են, չափազանցված կլիներ․ ես գիտեմ՝ ինչպես է կառուցված պրոֆեսիոնալ ֆուտբոլը:

Եթե շշուկները ճշմարիտ լինեին, ես արդեն պետք է գլխավորած լինեի «Ռեալը», «Բարսելոնան» կամ «Տոտենհեմը»: Այդ բոլոր թիմերում հիանալի մարզիչներ են աշխատում, որոնք պայմանագրեր ունեն, ինչպես և ես:

Այդ ամենն ինձ չի նյարդայնացնում: Դա ինձ հետ որևէ առնչություն չունի: Կենտրոնացած եմ միայն «Այնտրախտի» դեմ առաջիկա հանդիպման վրա, որում շատ անելիքներ ունենք»,- Նագելսմանի խոսքերը մեջբերում է AS-ը:

Նագելսմանը պատմել է՝ ինչու է մերժել «Ռեալը» գլխավորելու առաջարկը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա