Logo

Նագելսման. «Արժանի հաղթանակ տարանք»

09:38 / 09.03.2023ՍՊՈՐՏ
null

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Փարիզի ՊՍԺ-ի նկատմամբ հաղթանակը:

«Եթե ​​մեզ հաջողվում է համատեղել ֆուտբոլային ագահությունն ու տրամադրությունը մեր վարպետության հետ, կարող ենք հասնել ամեն ինչի։ Ամեն ինչ միշտ կախված է դրանից: Երբ լինում է այդպես, մենք աներևակայելի լավն ենք:

Բունդեսլիգայում կան շատ թիմեր, որոնք կարող են մեզ համար խնդիրներ առաջացնել, քանի որ նրանցից յուրաքանչյուրը ճիշտ է վերաբերվում «Բավարիայի» դեմ խաղերին:

Առաջին խաղակեսում մենք չարեցինք այն, ինչի մասին շատ էինք խոսում հանդիպումից առաջ։ Մենք չափազանց շատ ազատ գոտիներ էինք թողել։

Երկրորդ խաղակեսում ավելի լավ էինք պաշտպանվում և վտանգ էինք ստեղծում, երբ տիրում էինք գնդակին։ Ի վերջո արժանի հաղթանակ տարանք»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Fussball.News-ը:

Հիշեցնենք, որ «Բավարիան» պատասխան խաղում տանը հաղթել էր 2-0 հաշվով, իսկ դիմակայությունում՝ 3-0: Գերմանիայի չեմպիոնի մրցակիցը քառորդ եզրափակիչում հայտնի կդառնա վիճակահանությամբ:

Գալտյե. «Այս խաղը պետք է դաս լինի մեզ համար»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա