Logo

Նագելսման. «Լևանդովսկին արժանի է «Ոսկե գնդակին»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 14.10.2021ՍՊՈՐՏ
. Լևանդովսկին արժանի է Ոսկե գնդակին - Նագելսման. «Լևանդովսկին արժանի է «Ոսկե գնդակին»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կարծում է, որ թիմի հարձակման առաջատար Ռոբերտ Լևանդովսկին պետք է ստանա «Ոսկե գնդակ» մրցանակը:

«Կարծում եմ՝ Լևանդովսկին պետք է ստանա «Ոսկե գնդակը», քանի որ արժանի է, վերջին 3 տարիներին խաղացել է անհավանական կայունությամբ:

Եթե նա մնա նույն մարզավիճակում, հավատացած եմ՝ դեռ երկար տարիներ կփայլի: Նա վնասվածք չի ստանում ու շատ է մարզվում, ինչը հրաշալի է»,- Abendzeitung-ը մեջբերում է Նագելսմանի խոսքը:

«Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը կկայանա նոյեմբերի 29-ին Փարիզի Շատլե թատրոնում:

«Ոսկե գնդակի» հավակնորդների լավագույն եռյակը՝ ըստ Մաուրիսիո Պոչետինոյի

«Ոսկե գնդակի» հավակնորդները

Ռոնալդոն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակին»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա