Logo

Նագելսմանը՝ Լևանդովսկիի ապագայի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:40 / 13.05.2022ՍՊՈՐՏ
null

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Իմ կարծիքը հայտնի է, ինչպես և նրա պայմանագրի վերաբերյալ իրավիճակը… Ակումբի հարցն է: Կարող եք հարցնել անձամբ Ռոբերտին կամ ակումբի ներկայացուցիչներին»,-  լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ ասել է երիտասարդ մասնագետը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 33-ամյա լեհ հարձակվողը դժգոհ է մյունխենյան ակումբի ղեկավարության գործելաոճից, քանի որ նրանք ձգձգում են պայմանագրի երկարաձգման գործընթացը: Նշվում էր նաև, որ «Բավարիան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է 35-50 միլիոն եվրոյով վաճառել Լևանդովսկիի տրանսֆերային իրավունքը: Կատալոնական «Բարսելոնան» դեռևս հետաքրքրված է Ռոբերտի ծառայություններով:

Հարձակվողը «Բավարիայում» խաղում է 2014 թվականից։ Ռոբերտի՝ մյունխենցիների հետ գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս։ Transfermarkt-ի համաձայն՝ խաղացողի տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո:

Այս մրցաշրջանում Լևանդովսկին «Բավարիայի» կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 49 գոլի և 7 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա