Logo

Նագելսմանը «Չելսին» գլխավորելու ամենահավանական թեկնածուն է

17:31 / 20.04.2023Ֆուտբոլ
null

Գերմանացի մասնագետ Յուլիան Նագելսմանը Լոնդոնի «Չելսին» գլխավորելու ամենահավանական թեկնածուն է, հայտնում է The Guardian-ը:

Անգլիական գրանդը գլխավորելու հավակնորդներից էր նաև Իսպանիայի հավաքականի նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն, որի հետ բանակցությունները ձախողվել են:

«Չելսին» շաբաթներ առաջ ընթացիկ մրցաշրջանում երկրորդ անգամ մարզչական պաշտոնանկություն էր կատարել՝ հեռացնելով անգլիացի մասնագետ Գրեմ Փոթերին: Դրանից հետո մարզիչի պաշտոնակատար էր նշանակվել Ֆրենկ Լեմպարդը, որը «Չելսին» կգլխավորի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Հիշեցնենք, որ Նագելսմանը մարտին հեռացվել էր Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա