Logo

Նագելսմանը նշել է՝ ինչու է ցանկանում ՉԼ-ում խաղալ «Ռեալի» կամ «Յուվենտուսի» հետ

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 12.12.2020ՍՊՈՐՏ
urn newsml dpa com 20090101 201123 99 439095 large 4 3 jpg - Նագելսմանը նշել է՝ ինչու է ցանկանում ՉԼ-ում խաղալ «Ռեալի» կամ «Յուվենտուսի» հետ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:14

-

-

«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը նշել է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում խաղալ «Ռեալի» կամ «Յուվենտուսի» հետ:

«Ես մի հետաքրքիր սովորություն ունեմ. պարտադիր լսում եմ մրցակից թիմի օրհներգը: Մեր հավանական մրցակիցներից «Ռեալն» ու «Յուվենտուսը» ունեն բավական գեղեցիկ օրհներգ, այնպես որ՝ ցանկանում եմ ՉԼ 1/8 եզրափակիչում խաղալ նրանցից մեկի դեմ: Նույնիսկ կարող եմ երգել, սակայն չեմ խոստանում, որ կանեմ դե կատարյալ իսպաներենով կամ իտալերենով», – ասել է գերմանացի մասնագետը:

«Լայպցիգն» իր խմբում գրավեց 2-րդ տեղն ու հաջորդ փուլում նրանց հավանական մրցակիցներն են «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Չելսին» ու «Յուվենտուսը»: Վիճակահանությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 14-ին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա