Logo

Նագելսմանը պատմել է՝ ինչու է մերժել «Ռեալը» գլխավորելու առաջարկը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 17.02.2021ՍՊՈՐՏ
Bild310 - Նագելսմանը պատմել է՝ ինչու է մերժել «Ռեալը» գլխավորելու առաջարկը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:14

-

-

«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը պատմել է այն մասին, թե ինչու է 2018 թվականի ամռանը մերժել Մադրիդի «Ռեալի» մարզչական ղեկը ստանձնելու առաջարկը:

Գերմանացի մասնագետը 2016-2019թթ․ եղել է «Հոֆենհայմի» գլխավոր մարզիչը, իսկ 2019 թվականից աշխատում է «Լայպցիգում»:

«Կարևոր է կարիերայի պլան ունենալը, ճիշտ քայլեր կատարելը: Ինձ իսկապես զանգահարել էին «Ռեալից»: Ես միակ մարզիչը չէի, որի հետ նրանք կապ էին հաստատել:

Նրանք ցանկացան խոսել ինձ հետ, ծանոթանալ, իմանալ իմ փիլիսոփայությունը: Ես ճիշտ որոշում կայացրի: Մերժելը հեշտ չէր, քանի որ «Ռեալը» մեծագույն ակումբներից մեկն է:

Եթե նրանք ինձ հետ ապագայում կրկին կապ հաստատեն, ապա, հնարավոր է, իմ պատասխանն այլ լինի, բայց 2 տարի առաջ ճիշտ վարվեցի: Ես նախապատրաստվելու, լեզուն սովորելու ժամանակ չէի ունեցել: Մեծ փորձ չունեի միջազգային մակարդակում:

«Հոֆենհայմում» ընդամենը 1 հաղթանակ էի գրանցել եվրագավաթներում, ուստի «Ռեալի» մարզիչ դառնալը նպատակահարմար չէր լինի: «Լայպցիգը» գլխավորելը ճիշտ քայլ էր իմ կարիերայի համար»,- Նագելսմանի խոսքերը մեջբերում է BBC-ն:

Յուլիան Նագելսման. Հզոր բնավորությամբ հանճարեղ մարզչի պատմությունը (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա