Logo

Նագելսմանը «Սերխիո Ռամոս է արել» մամուլի ասուլիսի ժամանակ

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 21.02.2020ՍՊՈՐՏ
ERE6a52XYAAqgUC - Նագելսմանը «Սերխիո Ռամոս է արել» մամուլի ասուլիսի ժամանակ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:34

-

-

«Լեյպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանն անհարմար իրավիճակում է հայտնել: Երիտասարդ մասնագետը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում՝ «Տոտենհեմի» նկատմամբ տարած հաղթանակից հետո այնքան գոհ է եղել, որ մոռացել է՝ որ մրցաշարի ու որ փուլի շրջանակներում է կայացել խաղը:

«Գոհ եմ վաստակած 3 միավորի կապակցությամբ», – ասել է գերմանացին մամուլի ասուլիսի ժամանակ՝ մոռանալով, որ սա երկխաղյա դիմակայություն է՝ առանց միավորների:

Ինչպես գրում է Sport պարբերականը, նմանատիպ դեպք եղել է «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի հետ 2011-ին. իսպանացին «Լիոնի» դեմ ՉԼ 1/8 եզրափակիչ առաջին խաղից հետո, որն ավարտվել էր 1-1 հաշվով, ափսոսանք է հայտնել, որ իր թիմը 2 միավոր է կորցրել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա