Logo

Նաիր Տիկնիզյանը բուժզննում է անցել նոր ակումբում

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 04.08.2021Հայկական ֆուտբոլ
mgo6SFHAytI - Նաիր Տիկնիզյանը բուժզննում է անցել նոր ակումբում

Մոսկվայի ԲԿՄԱ-ի պաշտպան Նաիր Տիկնիզյանն ավարտում է «Լոկոմոտիվ» տեղափոխությունը:

22-ամյա ֆուտբոլիստը հաջողությամբ բուժզննում է անցել ակումբի մարզաբազայում: Այդ մասին հաղորդում է Eurostavka-ն:

Տիկնիզյանը ժամեր անց 5 տարվա պայմանագիր կստորագրի «Լոկոմոտիվի» հետ:

Հայազգի ֆուտբոլիստը, որը Ռուսաստանի Մ21 հավաքականում Եվրոպայի երիտասարդական առաջնության է մասնակցել, ԲԿՄԱ-ի կազմում Ռուսաստանի նախորդ առաջնությունում ասպարեզ է մտել 28 անգամ և խփել 2 գոլ: Նա նոր մեկնարկած առաջնությունում 1 մրցավեճ է անցկացրել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լոկոմոտիվը» 5 մլն եվրո է վճարելու Տիկնիզյանի տրանսֆերի դիմաց: Նրան ավելի բարձր աշխատավարձ է առաջարկվել, քան ֆուտբոլիստը ստանում է նույնիսկ «բանակայինների» հետ նոր պայմանագիր կնքելուց հետո:

Օտար ափերում. 5 հայ երիտասարդներ, որոնց աստղը կարող է փայլել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա