Logo

Նաիր Տիկնիզյանը նոր ակումբ ունի

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 04.08.2021Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
nayair tiknizyan - Նաիր Տիկնիզյանը նոր ակումբ ունի

Մոսկվայի ԲԿՄԱ-ի ձախ պաշտպան Նաիր Տիկնիզյանը տեղափոխվել է «Լոկոմոտիվ»։ Այս մասին հաղորդում է «բանակայինների» մամուլի ծառայությունը։

«Շնորհակալ ենք Նաիրիին համատեղ անցկացրած տարիների համար և հաջողություններ ենք մաղթում հետագա կարիերայում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ մեկնաբան Նոբել Առուստամյանը հայտնել էր, որ հայազգի ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Լոկոմոտիվը» պարգևավճարների հետ միասին կվճարի 5 մլն եվրո։ 22-ամյա պաշտպանը ԲԿՄԱ-ի ակադեմիայի սան է։

Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 33 հանդիպման, խփել է 1 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում։

Օտար ափերում. 5 հայ երիտասարդներ, որոնց աստղը կարող է փայլել

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա