Logo

Նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրել է Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 23.11.2018ՍՊՈՐՏ
1542990872 8140727 - Նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրել է Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին

«Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Ծանրամարտի աշխարհի առաջնությունում փառահեղ հաղթանակի եւ Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ըստ արժանվույն ներկայացնելու համար ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։

Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ըստ արժանվույն ներկայացնելու, ինչպես նաեւ Ծանրամարտի աշխարհի առաջնությունում փայլուն մրցելույթի համար Երախտագիտու­թյան մեդալով պարգեւատրվել է ծանրորդ Գոռ Մինասյանը:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման եւ անցկացման գործում ներդրած նշանակալի ավանդի, դրսեւորած բարձր պատաս­խա­նատվության եւ նվիրումի համար «Հայրենիքին մատուցած ծառայու­թյունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգեւատրվել է՝ Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը, ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը եւ ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ Լեւոն Մինասյանը:

Նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական բարձր պարգեւների հանձնման հանդիսավոր արարողություն: Նախագահ Սարգսյանը, շնորհավորելով դիվանագետներին ու մարզիկներին, նշել է. «Այդ հաղթանակները միջազգային հաղթանակներ են՝ մեկը սպորտի, մյուսը՝ դիվանագիտության ոլորտում: Եվ, իհարկե, երկու դեպքում էլ մեր երկիրը փայլուն ձեւով է ներկայացել: Մաղթում եմ, որ սա լինի ոչ թե վերջինը, այլ այսպիսիք բազմաթիվ լինեն»»,- հաղորդում է President.am-ը։

1542990872 6081771 - Նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրել է Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին

1542990872 5089240 - Նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրել է Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա