Logo

«Նախագծեր գոյություն չունեն. պետք է հաղթես, որ պաշտոնանկ չլինես». Գվարդիոլան՝ Լեմպարդի մասին

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 26.01.2021ՍՊՈՐՏ
pep lampard - «Նախագծեր գոյություն չունեն. պետք է հաղթես, որ պաշտոնանկ չլինես». Գվարդիոլան՝ Լեմպարդի մասին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:51

-

-

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից Ֆրենկ Լեմպարդի հեռացումը:

«Յուրաքանչյուր մարզչից հաղթանակ է ակնկալվում: Մարդիկ խոսում են նախագծերի մասին, սակայն նախագծեր գոյություն չունեն: Հարկավոր է հաղթել, որ պաշտոնանկ չլինես:

Մեկ ամսվա ընթացքում մարզիչը կարող է զրկվել այն ամենից, ինչը կառուցել է ուժեղ մրցակցության պարագայում:

Հարգում եմ «Չելսիին», բայց հուսով եմ շուտով կհանդիպեմ Ֆրենկին և միասին ռեստորան կգնանք: Չեմ մեղադրի լոնդոնցիներին, բայց յուրաքանչյուր մարզչի դեպքում հարկավոր է համբերություն ցուցաբերել»,- կատալոնացու խոսքերն է մեջբերում ESPN-ը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա