Logo

«Նապոլին» Մերտենսին փոխարինող է գտել «Ինտերում»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:37 / 30.06.2022ՍՊՈՐՏ
Խոակին Կորեա-Դրիս Մերտենսի

«Նապոլին» հետաքրքրված է «Ինտերի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Խոակին Կորեայի ծառայություններով՝ հաղորդում է Il Mattino-ն։

Նեապոլում նրան դիտարկում են որպես Դրիս Մերտենսին փոխարինող: Բելգիացին նեապոլիտանական ակումբից հեռանում է ազատ գործակալի կարգավիճակով:

«Ինտերը» Կորեայի տրանսֆերային իրավունքի վաճառքից ցանկանում է վաստակել 30 միլիոն եվրո: Արգենտինացու պայմանագիրը միլանյան ակումբի հետ գործում է մինչև 2025 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա