Logo

«Նապոլին» սահմանել է Կուլիբալիի տրանսֆերային արժեքը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:36 / 20.05.2022ՍՊՈՐՏ
null

«Նապոլին» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պատրաստ է 35 մլն եվրոյի դիմաց հրաժարվել Կալիդու Կուլիբալիի ծառայություններից՝ հաղորդում է Calciomercato-ն։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդն» ու ՊՍԺ-ն։ 30-ամյա Կուլիբալին նեապոլյան ակումբի կազմում ելույթ է ունենում 2014 թվականից։

Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանն Ա Սերիայում ու Եվրոպա լիգայում անցկացրած 33 խաղում դարձել է 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ «Նապոլիի» ու Կուլիբալիի պայմանագիրն ուժի մեջ է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա