Logo

Նապոլեոն Բոնապարտն ասում է…

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 15.08.2019ՄՇԱԿՈՒՅԹ
0 yiYaI8a51fhdgmE5 - Նապոլեոն Բոնապարտն ասում է...
  • «Անհնարինը» բառ է, որը գոյություն ունի միայն հիմարների բառարանում:

 

  • Ճակատամարտի դաշտը հավերժ քաոսի մի տեսարան է: Հաղթողը կլինի նա, ով կարողանում է կառավարել և՛ իր, և՛ հակառակորդի քաոսը:

 

  • Եթե ես ստիպված լինեի ինձ համար կրոն ընտրել, ապա արևը՝ որպես կյանք տվող տիեզերական մարմին, կլիներ իմ Աստվածը

 

  • Աղքատ մնալու ամենավստահելի տարբերակն է ազնիվ մարդ լինելը:

 

  • Ավելի շատ խիզախություն է պետք տառապելու, քան մահանալու համար: 

 

  • Կարողությունը ոչինչ է առանց հնարավորության:

 

  • Միայն երկու ուժ կա, որ միավորում է մարդկանց՝ վախն ու հետաքրքրությունը:

 

  • Եթե ուզում ես մի բան լավ արվի, ապա ինքդ արա դա: 

 

  • Երբեք մի՛ ընդհատիր թշնամուդ, երբ նա սխալ է գործում:

 

  • Եթե չպարզես թևերդ, չես իմանա՝ որքան հեռուն կարող ես թռչել: 

 

  • Պատմությունը ստերի մի համաձայնեցված կույտ է: 

 

  • Չպետք է անընդհատ նույն թշնամու դեմ պատերազմես, քանի որ այդպես նրան կսովորեցնես քո պատերազմական արվեստը: 

 

  • Հիմարն ընդամենը մեկ առավելություն ունի խելացի մարդու հանդեպ՝ նա միշտ բավարարված է ինքն իրենով: 

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա