Logo

«Նապոլին» «ամեն ինչ անում է», որ «Յուվենտուսը» կրկին դառնա Իտալիայի չեմպիոն (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 06.05.2018ՍՊՈՐՏ
592c3c660eb35bda57000001 - «Նապոլին» «ամեն ինչ անում է», որ «Յուվենտուսը» կրկին դառնա Իտալիայի չեմպիոն (տեսանյութ)
  • Իտալիայի Ա Սերիա, 36-րդ տուր
  • «Նապոլի» 2-2 «Տորինո»
  • Գոլերը՝ 1-0՝ Մերտենս 25՛, 1-1՝ Բասելի 55՛, 2-1՝ Համշիկ 71՛, 2-2՝ Դե Սիլվեստրի 83՛
  • Մայիսի 6, 17:00
  • «Սան Պաոլո» ստադիոն, Նեապոլ

«Նապոլին» իր ակտիվում գրանցել է 85 միավոր և առաջնության ավարտից 2 տուր առաջ առաջատար «Յուվենտուսին» զիջում է 6 միավորով: Նեապոլյան թիմը չեմպիոն կդառնա միայն այն դեպքում, եթե թուրինյան թիմը պարտվի այդ 2 մրցավեճում, իսկ ինքը հաղթանակ տոնի չափազանց խոշոր, կարելի է ասել՝ անհավանական թվացող հաշիվներով:

Այսինքն, «Յուվենտուսը» գործնականում պահպանում է Իտալիայի չեմպիոնի տիտղոսը:

«Տորինոն» 48 միավորով եզրափակում է լավագույն տասնյակը:

Քիչ առաջ ավարտված մյուս խաղերի արդյունքները՝ «Լացիո» 1-1 «Ատալանտա», «Ջենոա» 2-3 «Ֆիորենտինա», «Կիևո» 2-1 «Կրոտոնե», «Սպալ» 2-0 «Բենեվենտո»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա