Logo

«Նապոլին» ու Արգենտինայի հավաքականը Մարադոնային նվիրված հանդիպում կանցկացնեն

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 30.11.2021ՍՊՈՐՏ
ու Արգենտինայի հավաքականը կարող են Մարադոնային նվիրված ընկերական խաղ անցկացնել - «Նապոլին» ու Արգենտինայի հավաքականը Մարադոնային նվիրված հանդիպում կանցկացնեն

«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտարարել է, որ Արգենտինայի հավաքականի հետ Դիեգո Մարադոնայի անվան ստադիոնում ընկերական խաղ անցկացնելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում:

«Մենք պատրաստվում ենք մայիսի 24-ին անցկացնել այդ խաղը, հանդիպում՝ «Նապոլիի» ու Արգենտինայի հավաքականի միջև: Դա կլինի Մարադոնայի գավաթի առաջին խաղարկությունը»,- Football Italia-ն մեջբերում է նեապոլյան ակումբի նախագահի խոսքը:

Նշենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի վերջին խաղը նախատեսված է մայիսի 22-ին: Հանդիպման անցկացումով Դե Լաուրենտիսը ցանկանում է հարգել համաշխարհային ֆուտբոլի լեգենդի հիշատակը: Մարադոնան կյանքից հեռացել է անցյալ տարվա նոյեմբերին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա