
- Իտալիայի Ա Սերիա, 21-րդ տուր
- «Ատալանտա» 0-1 «Նապոլի»
- Գոլը՝ Մերտենս 65՛
- Հունվարի 21, 15:30
- «Ստադիո Ատլետի Աձուրի դ՛Իտալիա», Բերգամո
«Նապոլին» 54 միավորով մնում է Ա Սերիայի միանձնյա առաջատարը և 2-րդ տեղում ընթացող «Յուվենտուսից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել, առաջ է անցել 4 միավորով:
«Ատալանտան» 30 միավորով 7-րդ հորիզոնականում է: Թիմն Ա Սերիայի այս առաջնությունում ոչ-ոքի է խաղացել «Յուվենտուսի» (2-2) և «Լացիոյի» հետ (3-3), հաղթել «Միլանին» (2-0) և «Ռոմային» (2-1):
2018թ. հունվարի 2-ին թիմերը մրցել էին նաև Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչում, և «Ատալանտան» պայքարից դուրս էր թողել «Նապոլիին»՝ հաղթելով 2-1 հաշվով: