Logo

Բռնցքամարտի ԵԱ. Նարեկ Մանասյանը վաղաժամ հաղթանակով նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
19:44 / 26.05.2022Բռնցքամարտ
null

Երևանում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: 92 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մանասյանը մրցաշարի 1/8 եզրափակիչում առավելության հասավ սլովակ Դավիդ Միխալեկի նկատմամբ՝ տոնելով վաղաժամ հաղթանակ:

Հայաստանի՝ այսօր մեկնարկած բոլոր ներկայացուցիչները հաղթանակ են տոնել: Մինչև այս Դավիթ Չալոյանը (92 կգ-ից բարձր) հաղթել էր բոսնիացի Յուրայ Սոլդոյին, Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) տպավորիչ հաղթանակ էր տարել անգլիացի Ջոզեֆ Թայերսի նկատմամբ, իսկ Գուրգեն Մադոյանը (67 կգ) վաղաժամ առավելության էր հասել ֆինն Բենջամին Կարլ Էրիկսոնի հետ պայքարում։

Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին անցել նաև Համբարձում Հակոբյանը (80 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ)։

Առաջնությանը հայտավորված Հայաստանի 13 բռնցքամարտիկներից 4-ը՝ Ջանիկ Սահակյանը (54 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ) և Վախթանգ Հարությունյանը (75 կգ), պարտվել և դուրս են մնացել հետագա պայքարից։

Առաջնության մենամարտերը կարող եք դիտել  «Վիվառո սպորտ պլուս»  և  «Վիվառո Արենա»  հեռուստաալիքներով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա