Logo

Նարեկ Շիրինյանը կսպասարկի վոլեյբոլի Մ18 ԵԱ-ի խաղերը

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:39 / 22.06.2022Վոլեյբոլ
Նարեկ Շիրինյան

Երևանցի մրցավար Նարեկ Շիրինյանը հրավիրվել է սպասարկելու հուլիսի 9-17-ը Թբիլիսիում անցկացվելիք մինչև 18 տարեկան պատանիների վոլեյբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի հանդիպումները։ 

Վրաստանի մայրաքաղաքում առաջին անգամ անցկացվելիք այդ ստուգատեսին մասնակցելու է 12 երկրի հավաքական։ Ասպարեզ են դուրս գալու Բելգիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Հունաստանի, Չեխիայի, Սերբիայի, Սլովենիայի, Վրաստանի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի թիմերը։

Շիրինյանը միջազգային այդ կարգի մրցումներում աշխատելու բավական լուրջ փորձ ունի։ Այս տարի նա արդեն սպասարկել է ապրիլի 22-24-ը Նիդեռլանդներում կայացած 17-18 տարեկան աղջիկների Եվրոպայի առաջնության ընտրական երկրորդ փուլի D ենթախմբի հանդիպումները և արժանացել բարձր գնահատականների։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա