Logo

ՆԱՍԱ-ի գիտնականներն առաջին անգամ հայտնաբերել են սև խոռոչ, որը «ստեղծում» է աստղեր

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:31 / 25.01.2022Լրահոս

տիեզերք

ՆԱՍԱ-ի աստղագետներն առաջին անգամ հայտնաբերել են աստղեր «ստեղծող» սև խոռոչ։ Այն գտնվում է Henize 2-10 գաճաճ գալակտիկայում և գտնվում է Երկրից 30 միլիոն լուսային տարի հեռավորության վրա։

Հայտնագործությունը, որն արվել է Hubble աստղադիտակի օգնությամբ, հերքում է սև խոռոչներ հասկացությունը. նախկինում ենթադրվում էր, որ դրանք կլանում են միայն երկնային մարմինները: Լուսանկարներում գիտնականները ֆիքսել են տաք գազի հոսք, որը կապում է սև խոռոչն ու նրան ամենամոտ շրջանը։ Գիտնականներն այս հոսքն անվանում են պորտալար, իսկ երկնային մարմինների կուտակումը` օրորոց:

Մի քանի միլիոն տարի առաջ սև խոռոչից գազի հոսք է արտանետվել. այն բախվել է գազային ամպին՝ այսպիսով առաջացնելով աստղեր: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա