Logo

Նավասը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:41 / 24.04.2022ՍՊՈՐՏ
null

«Նյուքասլն» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ծրագրում է թիմ հրավիրել ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասին՝ հաղորդում է Fichajes-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 35-ամյա կոստառիկացի դարպասապահը դժգոհել էր փարիզյան ակումբում ոչ բավարար խաղաժամանակից և ղեկավարությանն զգուշացրել, որ իրավիճակը պետք է փոփոխության ենթարկվի։

Ընթացիկ մրցաշրջանում Կեյլոր Նավասը ՊՍԺ-ի կազմում 23 խաղի է մասնակցել, բաց թողել 21 գնդակ ու 9 «չոր» հանդիպում անցկացրել։

Ֆրանսիական ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետն ուժի մեջ  է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա