Logo

Նաոմի Օսական դարձել է Victoria’s Secret-ի դեսպան

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 18.11.2021Լրահոս
Naomi Osaka - Նաոմի Օսական դարձել է Victoria's Secret-ի դեսպան

Թենիսիստուհի Նաոմի Օսական դարձել է Victoria’s Secret-ի դեսպանը և միացել VS Collective-ին, որը փոխարինել է բրենդի ավանդական «հրեշտակներին»։ Հաղորդում է WWD-ն։

«Ես ուրախ եմ վերջապես կիսվել, որ միացել եմ Victoria’s Secret-ի թիմին: Ես շատ գոհ և հպարտ եմ, որ աշխատում եմ կանանց անհավանական խմբի հետ: Փոքր ժամանակ ես երբեք չէի մտածի, որ դա հնարավոր է։ Չեմ կարող սպասել այն պահին, երբ ես ձեզ ցույց կտամ, թե ինչ ենք անելու VS-ի հետ»,- գրել է Նաոմին Instagram-ում։

Մարզիկը նաև նոր հյուր է VS Voices փոդքաստում, որտեղ խոսել է այն մասին, թե ինչպես է տեսնում իր համագործակցությունը ապրանքանիշի հետ, ինչպես նաև խոսել է նորաձևության, հոգեկան առողջության և կանանց և տղամարդկանց երկակի ստանդարտների մասին:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա