Logo

NBA. «Սելտիքսը» կոնֆերենցիայի եզրափակիչ սերիայի 2-րդ խաղում հաղթել է «Մայամիին» (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:55 / 20.05.2022Բասկետբոլ
Սելտիքս-Մայամի

NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի եզրափակիչ սերիայի 2-րդ խաղում «Բոստոն Սելտիքսը» հաղթել է «Մայամի Հիթին»։ Հանդիպումն անցկացվել է Մայամիում և ավարտվել հյուրերի հաղթանակով՝ 127։102 հաշվով:

«Բոստոնի» կազմում 27 միավոր է վաստակել Ջեյսոն Տեյտումը: Նրա խաղընկեր Մարկուս Սմարտը դարձել է դաբլ-դաբլի հեղինակ՝ 24 միավոր և 12 արդյունավետ փոխանցում։ Այնուամենայնիվ, խաղում լավագույնը եղել է «Մայամիի» առաջատար Ջիմի Բաթլերը, որը վաստակել է 29 միավոր:

Այսպիսով՝ Արևելյան կոնֆերենցիայի եզրափակիչ սերիայում հաշիվը հավասարվել է՝ 1:1: Շարքի 3-րդ հանդիպումը կկայանա «Սելտիքսի» խաղահրապարակում (մայիսի 22):

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա