Logo

NBA. «Դենվերը» փլեյ-օֆֆի առաջին խաղում հաղթել է «Մինեսոտային», օրվա արդյունքները

10:18 / 17.04.2023Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) կայացել են փլեյ-օֆֆի առաջին փուլի ևս երեք դիմակայությունների առաջին խաղերը:

Արևմտյան կոնֆերենցիայի հաղթող «Դենվեր Նագեթսն» ընդունել է «Մինեսոտա Թիմբերվուլվզին» և առավելության հասել 109-80 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Դենվերի» բասկետբոլիստ Ջամալ Մյուրեյը, որը վաստակել է 24 միավոր: Կանադացին նաև գրանցել է 8 ռեբաունդ և կատարել նույնքան ասիստ:

Արևմտյան կոնֆերենցիան ներկայացնող «Ֆինիքս Սանզը» տանը 110-115 հաշվով պարտվել է «Լոս Անջելես Քլիպերսին»:

Արևելյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆում «Միլուոկի Բաքսն» ընդունել է «Մայամի Հիթին» և պարտվել 117-130 հաշվով:

NBA, փլեյ-օֆֆ, առաջին խաղ

Արևելյան կոնֆերենցիա

«Միլուոկի» — «Մայամի»՝ 117-130 (24-33, 31-35, 33-34, 29-28

Արևմտյան կոնֆերենցիա

«Դենվեր» — «Մինեսոտա»՝ 109-80 (26-23, 29-21, 32-14, 22-22)

«Ֆինիքս» — «Քլիպերս»՝ 110-115 (18-30, 36-29, 27-22, 29-34)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա