Logo

NBA. «Ֆիլադելֆիան» կիսաեզրափակիչում է, օրվա արդյունքները

12:08 / 23.04.2023Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) փլեյ-օֆֆի հերթական տուրերում ապրիլի 23-ին կայացել է չորս հանդիպում:

«Ֆիլադելֆիա Սիքսերսը» 96-88 հաշվով հաղթել է «Բրուքլին Նեթսին», շարքում հաշիվը դարձրել է 4-0 և նվաճել է կոնֆերենցիայի կիսաեզրափակիչի ուղեգիր:

«Ֆինիքս Սանզը» 112-100 հաշվով առավելության է հասել «Լոս Անջելես Քլիպերսի» դեմ խաղում, շարքում հաշիվը դարձել է 3-1: «Մայամի Հիթը» 121-99 հաշվով հաղթել է «Միլուոքի Բաքսին» և շարքում հաշիվը դարձրել 2-1, իսկ «Լոս Անջելես Լեյքերսը» 111-101 հաշվով պարտության է մատնել «Մեմֆիս Գրիզլիսին»՝ շարքում հաշիվը դարձնելով 2-1:

NBA, փլեյ-օֆֆ

«Բրուքլին Նեթս» - «Ֆիլադելֆիա Սիքսերս»՝ 88-96 (29-22, 19-18, 15-26, 25-30)

«Լոս Անջելես Քլիպերս» - «Ֆինիքս Սանզ»՝ 100-112 (30-23, 17-25, 31-35, 22-29)

«Մայամի Հիթ» - «Միլուոքի Բաքս»՝ 121-99 (29-21, 37-32, 28-26, 27-20)

«Լոս Անջելես Լեյքերս» - «Մեմֆիս Գրիզլիս»՝ 111-101 (35-9, 18-28, 35-31, 23-33)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա