Logo

NBA. «Գոլդեն Սթեյթը» եզրափակիչ սերիայում հաշվի մեջ առաջ է անցել (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:32 / 14.06.2022Բասկետբոլ
Գոլդեն Սթեյթ-2022

Սան Ֆրանցիսկոյում կայացել է NBA-ի եզրափակիչ սերիայի՝ «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» և «Բոստոն Սելտիքսի» միջև 5-րդ հանդիպումը: Խաղն ավարտվել է «Գոլդեն Սթեյթի» հաղթանակով՝ 104:94 հաշվով:


«Բոստոնի» հարձակվող Ջեյսոն Տեյտումն ամենաարդյունավետն էր խաղում. նա դաբլ-դաբլ է գրանցել (27 միավոր, 10 անդրադարձ): «Ուորիորզի» հարձակվող Էնդրյու Ուիգինսը լավագույնն էր իր թիմի կազմում (26 միավոր, 13 անդրադարձ):

Այսպիսով՝ «Գոլդեն Սթեյթը» եզրափակիչ սերիայում հաշվի մեջ առաջ անցավ՝ 3:2: Թիմերի միջև հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 17-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա