Logo

NBA-ի բասկետբոլիստը մեղադրվում է թմրանյութերի վաճառքի համար

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:56 / 14.06.2022Բասկետբոլ
Մոնտրեզլ Հարել

«Շարլոտ Հորնեթսի» հարձակվող Մոնտրեզլ Հարելը մեղադրվում է թմրանյութերի վաճառքի համար՝ տեղեկացնում է ESPN-ը։

Բասկետբոլիստին ձերբակալել են մայիսի 12-ին Կենտուկիում մեքենան անզգույշ վարելու համար։ Նրա մեքենան զննելիս ոստիկանները վակուումային տոպրակների մեջ հայտնաբերել են մոտ 1,3 կգ մարիխուանա։

Հարելին կալանավորել են, նրան սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։ Առաջին դատական ​​նիստը տեղի կունենա հուլիսի 13-ին:

Հարելն իր կարիերայի ընթացքում խաղացել է նաև «Լոս Անջելես Կլիպերսում» և «Հյուսթոն Ռոքեթսում»: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա