Logo

NBA. Փլեյ-օֆֆի 12 մասնակից հայտնի է

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:49 / 11.04.2022Բասկետբոլ
Պաշտոնական
NBA Փլեյ-օֆֆ

NBA-ի արևելյան կոնֆերենցիայից փլեյ-օֆֆ են դուրս եկել «Մայամի Հիթը», «Միլուոքի Բաքսը», «Բոստոն Սելթիքսը», «Ֆիլադելֆիան», «Տորոնտո Ռեփթորսը» և «Չիկագո Բուլզը»։

Փլեյ-ինում «Բրուքլին Նեթսը» կխաղա «Քլիվլենդ Կավալիերսի» հետ, իսկ «Ատլանտա Հոքսը» կհանդիպի «Շարլոտ Հորնեթսի» հետ, հաղթողները դուրս կգան փլեյ-օֆֆ:

Արևմտյան կոնֆերենցիայից փլեյ-օֆֆ են դուրս եկել «Ֆինիքս Սանզը», «Մեմֆիս Գրիզլիզը», «Գոլդեն Սթեյթ Ուորիորզը», «Դալաս Մավերիքսը», «Յուտա Ջազը» և «Դենվեր Նագեթսը»:

Արևմտյան կոնֆերենցիայի փլեյ-ինում «Մինեսոտա Թիմբերվուլվզը» կխաղա «Լոս Անջելես Քլիպերսի», իսկ «Նյու Օռլեան Պելիկանսը»՝ «Սան Անտոնիո Սփըրսի» հետ:

NBA-ի փլեյ-ինի հանդիպումները կանցկացվեն ապրիլի 12-ից 15-ը։

Մրցաշարի գործող հաղթողը «Միլուոքի Բաքսն» է, որը նախորդ մրցաշրջանում եզրափակիչ սերիայում 4:2 հաշվով հաղթել է «Ֆինիքս Սանզին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա