Logo

NBA-ի թուրք խաղացողը Լոս Անջելեսում բասկետբոլային ճամբար կբացի հայերի համար

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 16.08.2021ՍՊՈՐՏ
Enes Kanter is Returning to the Celtics on a One - NBA-ի թուրք խաղացողը Լոս Անջելեսում բասկետբոլային ճամբար կբացի հայերի համար

NBA-ի աստղ Էնես Կանտերը («Բոստոն Սելթիքս») կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և ամբողջ թուրք հասարակությանն առերեսվել երկրի անցյալ ու ներկա հանցագործություններին:

«Ժամանակն է քանդել բոլոր պատերը ու սկսել խաղաղության և սիրո կամուրջներ կառուցել երկու գեղեցիկ երկրների միջև: Իմ ցանկությունն է  պաշտպանել մարդու իրավունքները։ Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում  հնարավորություն ունեցա հանդիպել մի քանի հարգված պատմաբանների և գիտնականների, ու իմանալ ավելին Հայոց ցեղասպանության մասին:

Թուրքիայում կրթական համակարգը ազգայնական է, կողմնակալ և անտեսում է միլիոնավոր մարդկանց տառապանքները: Ես կիսում եմ միլիոնավոր հայերի ցավը: Կարծում եմ, որ Թուրքիան պետք է առերեսվի իր նախկին և ներկա հանցագործություններին: Ես նաև խորապես հավատում եմ, որ մի օր ժողովրդավարություն կհաստատվի ու վերջ կդրվի Թուրքիայի և Էրդողանի բռնատիրական քաղաքականությանը», – գրել Կանտերը սոցիալական ցանցերում:

Խաղացողը նաև պատրաստվում է Լոս Անջելեսում բասկետբոլային ճամբար բացել «հայ քույրերի և եղբայրների համար»։

Կանտերը առաջին անգամ չէ, որ ելույթ է ունենում Էրդողանի կառավարման դեմ։ Նրա հայրը ընդիմադիր է և Թուրքիայում բանտարկվել է քաղաքական այլ հայացքների համար։

NBA-ի թուրք բասկետբոլիստ. «Աշխարհը պետք է հասկանա, որ ոչ թե Թուրքիան, այլ Էրդողանի ռեժիմն է կոնֆլիկտ հրահրում»

«Էրդողանը խլել է ինձանից ազատության իրավունքը». Ինչո՞ւ է Հաքան Շուքյուրը ԱՄՆ-ում Uber վարում

 

View this post on Instagram

 

A post shared by Enes Kanter (@eneskanter11)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա