Logo

NBA. «Մայամի Հիթն» ու «Մինեսոտան» հաղթեցին, փլեյ-օֆֆի բոլոր զույգերը

10:38 / 15.04.2023Բասկետբոլ
null

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) փլեյ-ին փուլում ապրիլի 15-ին կայացան վերջին երկու հանդիպումները:

«Մայամի Հիթը» 102-91 հաշվով հաղթել է «Չիկագո Բուլզին» և Արևելյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆում կմրցի «Միլուոքիի» հետ, իսկ «Մինեսոտան» 120-95 հաշվով առավելության է հասել «Օքլահոմայի» դեմ խաղում և Արևմտյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆում ուժերը կչափի «Դենվեր Նագեթսի» հետ:

Փլեյ-օֆֆի բոլոր զույգերը.

Արևելք

«Միլուոքի Բաքս» - «Մայամի Հիթ»

«Բոսթոն Սելթիկս» - «Ատլանտա Հոուքս»

«Ֆիլադելֆիա Սիքսերս» - «Բրուքլին Նեթս»

«Քլիվլենդ Կավալիերս» - «Նյու Յորք Նիքս»

Արևմուտք

«Դենվեր Նագեթս» - «Մինեսոտա Թիմբերվուլվզ»

«Մեմֆիս Գրիզլիս» - «Լոս Անջելես Լեյքերս»

«Սակրամենտո Քինգզ» - «Գոլդեն Սթեյթ Ուորիորզ»

«Ֆինիքս Սանզ» - «Լոս Անջելես Քլիպերս»

Փլեյ-օֆֆ փուլը կմեկնարկի ապրիլի 15-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա