Logo

Նիկոլա Յոկիչը՝ NBA-ի 2021/2022 մրցաշրջանի MVP

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:28 / 12.05.2022Բասկետբոլ
Պաշտոնական
Նիկոլա Յոկիչ

«Դենվեր Նագեթսի» կենտրոնական Նիկոլա Յոկիչը պաշտոնապես ճանաչվել է NBA-ի 2021/2022 մրցաշրջանի MVP՝ հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 

Այս մրցաշրջանում սերբ բասկետբոլիստը 1 խաղում միջինը վաստակել է 27,1 միավոր, տիրել 13,8 անդրադարձի և կատարել 7,9 արդյունավետ փոխանցում։

Նիկոլա Յոկիչ-MVP

Յոկիչն օգնել է իր թիմին դուրս գալ NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի քառորդ եզրափակիչ, որտեղ 1:4 հաշվով պարտվել են «Գոլդեն Սթեյթ Ուորիորզին»:

MVP-ի կոչման համար պայքարում Յոկիչն առաջ է անցել «Ֆիլադելֆիայի» կենտրոնական Ջոել Էմբիդից և «Միլուոկիի» հարձակվող Յանիս Ադետոկունբոյից: Հիշեցնենք՝ Նիկոլան նախորդ մրցաշրջանում նույնպես արժանացել էր այս պատվավոր մրցանակին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա