Logo

NBA. «Բրուքլինը» և «Մինեսոտան» հաղթել են՝ նվաճելով փլեյ-օֆֆի ուղեգիր (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:06 / 13.04.2022Բասկետբոլ
Բրուքլին-Քլիվլենդ Կավալերս

NBA-ի արևելյան կոնֆերենցիայի փլեյ-ինի խաղում «Բրուքլին Նեթսը» մրցել է «Քլիվլենդ Կավալիերսի» հետ։

Հանդիպումն անցկացվել է Նյու Յորքում՝ «Բարքլեյս Սենթր» մարզապալատում և ավարտվել տանտերերի հաղթանակով՝ 115:108 հաշվով։

«Բրուքլինի» կազմում ամենաարդյունավետ բասկետբոլիստը վաստակած 34 միավորով Կայրի Իրվինգն էր: Կևին Դյուրանտը դաբլ-դաբլ է գրանցել՝ 25 միավոր վաստակելով և կատարելով 11 արդյունավետ փոխանցում։

«Քլիվլենդ Կավալիերսի» կազմում ամենաարդյունավետը 34 միավոր վաստակած Դարիուս Գարլենդն էր:

Այսպիսով՝ «Բրուքլինը» դուրս է եկել NBA-ի փլեյ-օֆֆ, որտեղ կմրցի «Բոստոն Սելթիկսի» հետ:

NBA-ի արևելյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆ դուրս գալու համար 2-րդ խաղում «Քլիվլենդը» կմրցի «Ատլանտա Հոքս» - «Շառլոտ Հորնեթս» դիմակայության հաղթողի հետ:

Արևմտյան կոնֆերենցիայի փլեյ-ինում «Մինեսոտա Թիմբերվուլվզն» ընդունել է «Լոս Անջելես Կլիպերսին»։

Հանդիպումն անցկացվել է Մինեապոլիսում՝ «Թարգեթ Սենթեր» մարզապալատում և ավարտվել 109:104 հաշվով՝ հօգուտ տանտերերի։

«Մինեսոտայի» հաղթանակում զգալի ներդրում է ունեցել թեթև հարձակվող Էնթոնի Էդվարդսը (30 միավոր, 5 անդրադարձ և 2 փոխանցում) և Դ՛Անջելո Ռասելը (29 միավոր, 5 անդրադարձ և նույնքան արդյունավետ փոխանցում):

«Կլիպերսի» պաշտպան Փոլ Ջորջը վաստակել է 34 միավոր, տիրել 7 անդրադարձի և կատարել 5 արդյունավետ փոխանցում:

«Մինեսոտան» փլեյ-օֆֆում կմրցի «Մեմֆիս Գրիզլիզի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա