Logo

NBA. «Նյու Օռլեանն» ու «Մեմֆիսը» հավասարեցրել են սերիայի հաշիվը, իսկ «Մայամին» 2-րդ հաղթանակն է տոնել (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:35 / 20.04.2022Բասկետբոլ
Նյու Օռլեան-Մեմֆիս

Մայամիի «Ամերիկան Սենթեր» մարզապալատում կայացել է NBA-ի արևելյան կոնֆերենցիայի 1/4 եզրափակիչ դիմակայության 2-րդ հանդիպումը, որում «Մայամի Հիթը» մրցել է «Ատլանտա Հոքսի» հետ: Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 115:105 հաշվով։

«Մայամիի» հաղթանակում ամենամեծ ներդրումն է ունեցել հարձակվող Ջիմի Բաթլերը, որը վաստակել է 45 միավոր, տիրել  5 անդրադարձի և կատարել 5 արդյունավետ փոխանցում։

«Ատլանտայի» կազմում լավագույնը եղել է սերբ պաշտպան Բոյան Բոգդանովիչը՝ 29 միավոր, 4 անդրադարձ և 3 արդյունավետ փոխանցում։

Ջոն Քոլինզը դարձել է դաբլ-դաբլի հեղինակ, վաստակել է 13 միավոր և տիրել 10 անդրադարձի:

Այսպիսով՝ այս դիմակայությունում հաշիվը 2:0 է դարձել՝ հօգուտ «Մայամիի»։ Երրորդ հանդիպումը կանցկացվի շաբաթ Ատլանտայի «Սթեյթ Ֆարմ Արենայում»:


NBA-ի արևմտյան կոնֆերենցիայի 1/4 եզրափակիչում «Մեմֆիս Գրիզլիսն» ուժերը չափել է «Մինեսոտա Թիմբերվուլվզի» հետ։ Հանդիպումն անցկացվել է Մեմֆիսում՝ «Ֆեդիքս Ֆորում» մարզապալատում և ավարտվել տանտերերի հաղթանակով՝ 124:96 հաշվով։

«Մինեսոտայի» կազմում լավագույնը եղել է Էնթոնի Էդվարդսը, որը վաստակել է 20 միավոր։

Կառլ-Էնթոնի Թաունսը դաբլ-դաբլ է գրանցել՝ 15 միավոր և 11 անդրադարձ:

Ջա Մորանտը 23 միավորով և 10 արդյունավետ փոխանցումով լավագույնն է եղել «Մեմֆիսում»:

Այսպիսով՝ «Մեմֆիսը» հավասարեցրել է շարքի հաշիվը՝ 1:1։ Թիմերի միջև հաջորդ հանդիպումը կկայանա ապրիլի 22-ին։

Ֆինիքսի «Ֆութփրայնթ Սենթեր» մարզապալատում կայացել է արևմտյան կոնֆերենցիայի 1/4 եզրափակիչի 2-րդ հանդիպումը, որում «Ֆինիքս Սանզը» հյուրընկալել է «Նյու Օռլեան Պելիկանսին»։ Հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 125:114 հաշվով։ 

«Նյու Օռլեանի հաղթանակում ամենամեծ ներդրումն ունեցել է ամերիկացի Բրենդոն Ինգրամը, որը դարձել է դաբլ-դաբլի հեղինակ՝ 37 միավոր, 11 անդրադարձ և 9 փոխանցում։

Դևին Բուկերը 31 միավորով լավագույնն է եղել «Ֆինիքսում»: Տանտերերի կազմում դաբլ-դաբլի հեղինակ է դարձել ամերիկացի պաշտպան Քրիս Փոլը։ Նա գրանցել է 17 միավոր և 14 արդյունավետ փոխանցում կատարել:

Այսպիսով՝ շարքում հաշիվը հավասարվել է՝ 1:1: Թիմերի միջև հաջորդ հանդիպումը կանցկացվի շաբաթ օրը Նյու Օռլեանում:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա