Logo

NBA. «Ուորիորզը» և «Ֆիլադելֆիան» սերիայում վստահ առավելություն են ստացել, «Դալասը» հավասարեցրել է շարքի հաշիվը (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:32 / 19.04.2022Բասկետբոլ
Ուորիորզ-Ֆիլադելֆիա

Սան Ֆրանցիսկոյի «Չեյս Սենթր» մարզապալատում կայացել է NBA-ի արևմտյան կոնֆերենցիայի 1/4 եզրափակիչի 2-րդ հանդիպումը, որում «Գոլդեն Սթեյթ Ուորիորզն» ընդունել է «Դենվեր Նագեթսին»: Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 126:106 հաշվով։

«Ուորիորզի» հաղթանակում մեծ ներդրում է ունեցել Ստեֆեն Քարին, որը վաստակել է 34 միավոր, տիրել 3 անդրադարձի և կատարել 4 արդյունավետ փոխանցում։

Սերբ կենտրոնական Նիկոլա Յոկիչը լավագույնն է եղել «Դենվերում»՝ 26 միավոր, 11 անդրադարձ և 4 արդյունավետ փոխանցում:

Շարքի հաշիվը 2:0 է՝ հօգուտ «Ուորիորզի»: Սերիայի 3-րդ հանդիպումը կկայանա Դենվերի (ԱՄՆ) «Բոլ Արենա» մարզապալատում ապրիլի 22-ին:


«Դալաս Մավերիքսը» և «Յուտա Ջազը» NBA-ի փլեյ-օֆֆի 1/4 եզրափակիչում 2-րդ հանդիպումն են անցկացրել:

Խաղը կայացել է Դալասում՝ «Ամերիկան Սենթեր» մարզապալատում և ավարտվել տանտերերի հաղթանակով՝ 110:104 հաշվով։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստն է եղել 41 միավոր վաստակած Ջեյլեն Բրանսոնը։

Տանտերերի կազմում  34 միավոր է վաստակել Դոնովան Միտչելը։

Այսպիսով՝ «Դալասը» հավասարեցրել է դիմակայության հաշիվը (1:1): Թիմերի միջև 3-րդ հանդիպումը կկայանա Սոլթ Լեյք Սիթիում ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը։


NBA-ի փլեյ-օֆֆի 1/4 եզրափակիչի 2-րդ խաղում «Ֆիլադելֆիան» հյուրընկալել է «Տորոնտո Ռեփթորսին»: Հանդիպումն անցկացվել է Ֆիլադելֆիայում՝ «Վելս Ֆարգո Սենթեր» մարզապալատում և ավարտվել տանտերերի հաղթանակով՝ 112:97 հաշվով։

Խաղահրապարակում լավագույնը եղել է տանտերերի խաղացող Ջոել Էմբիդը՝ 31 միավոր և 11 անդրադարձ: Էմբիդի խաղընկեր Թոբիաս Հարիսը դարձել է դաբլ-դաբլի հեղինակ՝ 20 միավոր և 10 անդրադարձ։

«Տորոնտոյից» լավագույնը 26 միավորով Օջի Անունոբին էր: Նրա թիմակից Պասկալ Սիակամին դաբլ-դաբլ է գրանցել (20 միավոր և 10 անդրադարձ):

Այսպիսով՝ «Ֆիլադելֆիան» շարքում հաշիվը դարձրել է 2:0։ Թիմերի միջև 3-րդ հանդիպումը կկայանա ապրիլի 21-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա